ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նիկոլ Փաշինյան. Պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի

Նիկոլ Փաշինյան. Պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի
14.11.2020 | 13:25

Որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է եղել,որ պայքարն այլևս իմաստ չունի։ Դրանից առաջ նման իրավիճակ չի եղել և մեր ԶՈՒ-երը՝ ԳՇ-ն և ՊԲ-ն կռվել են մինչև վերջին վայրկյան՝ Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իրեն այդ օրերին ասել են, որ պետք է հրատապ կագնեցնել։ «Դրա համար արել ենք այն ամենը, ինչ հնարավոր է, որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ հասկացել ենք, որ անիմաստ է նման խնդիր ձևակերպել։ Որն է այդ կետը, այդ կետը Շուշիի անկումն է։ Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի»,- նշեց Փաշինյանը։


Բացի դա՝ նա նշեց, որ Շուշին ընկել է և երկու անգամ ետ վերցնելու, ազատագրելու փորձ է եղել, առաջին անգամ չի հաջողվել, երկրորդ անգամ մի խմբի հաջողվել է մուտք գործել և դիրքավորվել Շուշիում, սակայն այդ խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը և Շուշին շարունակեց մնալ ընկած։ Ավելին՝ Փաշինյանը նշեց, որ Շուշիի հետ կապված շատ միֆեր կան և իրեն այդ օրերին լուր են տվել, որ 50 հոգանոց հայկական խումբ կա քաղաքում,սակայն պարզվել է,որ այդ անձն իրականում գտնվում է Ստեփանակերտում։

Դիտվել է՝ 3533

Մեկնաբանություններ